Երկու երկարաբուրդ կովեր փախել են Իլինոյսի ֆերմայից լճում լողալու համար, հաղորդում է UPI-ը:

Լեյք շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ Դորիս եւ Հիլդա անունով կովերը փախուստի են դիմել իրենց ախոռից երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի առավոտյան:

Երկու ժամ տեւած որոնումներից հետո ոստիկանները վերջապես հայտնաբերել են նրանց Վիլլա լճում լողալիս:

Ավելի ուշ կովերն ինքնակամ վերադարձել են հարազատ ֆերմա: