Ճապոնական Ֆուկուոկա նահանգի Կուրումե քաղաքի ընտրահանձնաժողովը որոշել է ավելի ուշ բացել ընտրատեղամասերը Ճապոնիայում խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քվեարկությունը հետաձգելու համար տարածաշրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կիրակի ընթացող ընտրությունների համար ընտրատեղամասերը բացվել են երկրում տեղական ժամանակով 07:00-ին: Սակայն Կուրումե քաղաքում որոշել էին հետաձգել քվեարկության սկիզբը 2 ժամով: Քաղաքում ընտրատեղամասերի փակումը եւս կհետաձգվի 2 ժամով՝ 19:00-ի փոխարեն 21:00-ին: Այդ որոշումն իշխանությունները կայացրել էին, քանի որ մտահոգվում էին, որ հորդառատ անձրեւները զգալիորեն կկրճատեն քվերակության մասնակցությունը: Ընտրահանձնաժողովի անդամները հուսով են, որ տեղամասերի ավելի ուշ բացումն ու աշխատանքի ավարտը մարդկանց համար լրացուցիչ ժամանակ կապահովի ժամանելու եւ քվեարկելու համար:

Հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ առաջատար դիրք ունի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: