2019 թվականի հունվարի դրությամբ Instagram-ի ամենամեծ քանակությամբ օգտատերեր ունեցող երկրներն են ԱՄՆ-ը (121 մլն մարդ), Հնդկաստանը (71 մլն մարդ) եւ Բրազիլիան (64 մլն մարդ): Ինստագրամի թեմայով մանրամասն հետազոտությունը հրապարակված է  LPGENERATOR-ում:

Օգտատերերի քանակով այդ երեք երկրներին հաջորդում է Ինդոնեզիան (62 մլն մարդ), Թուրքիան (38 մլն մարդ), Ռուսաստանը (37 մլն մարդ), Ճապոնիան (27 մլն մարդ), Մեծ Բրիտանիան (24 մլն մարդ), Մեքսիկան (22 մլն մարդ) եւ Գերմանիան (20 մլն մարդ):

Հետազոտության մեջ նաեւ նշված է, որ հավելվածում օրական հրապարակվում է 100 միլիոն լուսանկար եւ տեսանյութ, իսկ դեմքեր պարունակող հրապարակումներն ստանում են 38 տոկոսով ավելի շատ «լայքեր»:

Instagram-ի բոլոր օգտատերերի շուրջ 80 տոկոսը հետեւում է որեւէ բիզնես-ակաունտի: