Պակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդկանց զինված խումբը հարձակվել է ոստիկանության բաժնի վրա, այնուհետեւ ռումբ պայթեցրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են տուժածներին, հաղորդում է Associated Press-ը:

Հարձակման հետեւանքով զոհվել է վեց ոստիկան, եւս 10 մարդ վիրավորվել է:

Դերա Իսմաիլ Հան շրջանի ավագ ոստիկան Սալիմ Հանը հայտնել է, որ ոստիկանների ուղղությամբ կրակը բացել է մոտոցիկլավարների խումբը: Հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարս, իսկ ավելի ուշ հանցագործները ռումբ են նետել հիվանդանոցի մուտքի մոտ՝ սպանելով չորս մարդու:

Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը:

Ներկայումս ճշտվում է՝ ռումբը պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը, թե այն տեղադրված էր մոտոցիկլետներից մեկի վրա: