Հուլիսի 20-ին, ժամը 14:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 58 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ թիվ 59 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում գազի բալոնից (3 կգ-ոց) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:30-ին:

Մասամբ այրվել է խոհանոցի դուռը եւ պատուհանը: