Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Lufthansa-ն, վերսկսել է թռիչքները դեպի Կահիրե, որոնք շաբաթ ժամանակավորապես դադարեցվել էին անվտանգության նկատառումներով: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Օդային հաղորդակցությունը վերականգված է բնականոն ռեժիմում»,-նշել են Lufthansa-ում: Կիրակի նախատեսվում է իրականացնել երկու չվերթ Ֆրանկֆուրտից եւ մեկ չվերթ՝ Մյունխենից:

Շաբաթ ավիափոխադրողը որոշում էր կայացրել անհապաղ դադարեցնել չվերթները մինչեւ պարզվի իրավիճակը անվտանգության առումով:

Ավելի վաղ British Airways ավիաընկերությունը նույնպես դադարեցրել էր բոլոր թռիչքները դեպի Կահիրե մեկ շաբաթով մինչեւ հարցի հետագա քննարկումն ու պարզաբանումը: Դեպի Կահիրե թռիչքները դադարեցնելու մասին այդ որոշումը կայացնելու պատճառները British Airways-ը չի նշել: