Նիգերիայի արեւմուտքում առեւանգել են չորս թուրքերի, եւ ոստիկանությունն իրականացնում է նրանց փրկելուն ուղղված գործողություններ, հաղորդում է Reuters-ը:

«Չորս թուրք էքսպատներ առեւանգվել են Քվարա նահանգի Գբեյլ գյուղում»,-գործակալությանը հայտնել է նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարը:

Այժմ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում գերեվարվածներին փրկելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նա հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:

Թուրքիայի ԱԳՆ-ը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Ավելի վաղ՝ երեքշաբթի, Նիգերիայի ափերի մոտ զինված ծովահենները հարձակվել էին թուրքական նավի վրա՝ գերեվարելով 10 թուրք նավաստիների: