Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է կոլումբացուն, որը փորձում էր տեղափոխել շուրջ կես կիլոգրամ կոկաին՝ թաքցնելով այն կեղծամի տակ, հաղորդում է Fox News-ը:

Տղամարդը ժամանել էր Բոգոտայից, եւ երբ ոստիկանները մոտեցել էին բավականին տարօրիանակ կեղծամով 65-ամյա տղամարդուն, նա սկսել էր նյարդայնանալ:

Ոստիկանները խնդրել են նրան հանել կեղծամը եւ հայտնաբերել են դրա տակ գլխին սոսնձած 503 գրամ կոկաին:

Հայտնաբերված թմրամիջոցների արժեքը կազմել է շուրջ 33 650 դոլար:

Տղամարդը նույն պահին ձերբակալվել է: