Marvel ստուդիան հայտարարել է իր կինեմատոգրաֆիական տիեզերքի հինգերորդ փուլի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ընկերության թվիթերյան էջին:

Մինչեւ 2021 թվականի ավարտը մեծ էկրանին կներկայացվեն հինգ ֆիլմեր: Եւս հինգ սերիալներ կհայտնվեն Disney+ հարթակում:

Հաջորդ տարվա մայիսին հանդիսատեսին կներկայացվի «Սեւ այրին», որի գլխավոր դերում կլինի Սկարլեթ Յոհանսոնը: 2020 թվականի նոյեմբերին մեծ էկրաններին կներկայացվի «Հավերժները» ֆիլմը, որում կնկարահանվեն Անջելինա Ջոլին, Սալմա Հայեկը, Ռիչարդ Մեդենը եւ Քումեյլ Նանջիանին:

«Չան Չի եւ հինգ մատանու լեգենդը» ֆիլմում գլխավոր դերը կխաղա ասիական ծագմամբ դերասան Սումի Լյուն. ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի փետրվարին: 2021 թվականի գարնանը Marvel-ի երկրպագուները կարող են տեսնել «Դոկտոր Սթրենջի» սիքվելը: Հրաշագործի երկրորդ մասը, որի դերը

2021 թվականին ստուդիայի վերջին ֆիլմը կլինի «Սեր եւ Ամպրոպ»-ը, որի ռեժիսորը կդառնա Թայք Վայթիթին: Այդ ֆիլմում ակնկալվում է, որ Նատալի Պորթմանը կվերադառնա Marvel կինեմատոգրաֆիական տիեզերք:

Սերիալներում ընկերությունը կպատմի հանդիսատեսին արդեն հայտնի Լոքի, Վանդայի եւ Վիժենի, Սոկոլի եւ Երկրային զինվորի ճակատագրերի մասին: