Դանդոլքում Սուրբ Պատրիկի գերեզմանատանը մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ՝ լուրջ վնասվածքներ հասցնելով տարեց տղամարդուն, հաղորդում է PA-ն:

Նշվում է, որ այդ օրը գերեզմանատանը հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք մասնակցում էին հանգուցյալների հիշատակման ամենամյա արարողակարգին:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, եւս մի քանի մարդ ստացել են թեթեւ վնասվածքներ:

Ոստիկանությունում հայտնել են, որ Դանդոլքում դեպքի առնչությամբ ձերբակալվել է 20-ամյա տղամարդ, որը, ենթադրաբար, արագություն սիրող վարորդներից է: