Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 05:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:52-ին: 

«Peugeot Partner» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Գ.) ամբողջությամբ այրվել է: