Ութ մարդ  ամերիկյան Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքի լողափին տուժել է կայծակի հարվածից, տեղեկացնում է WFLA հեռուստաալիքը՝ հղում կատարելով հրշեջներին։

Մի տղամարդ  կայծակի հարվածից հետո սրտի կանգ է ունեցել, այժմ նա ծայրահեղ վիճակում է։

Հինգ մարդ հասցվել է հիվանդանոց։ Երեքը հրաժարվել է բուժումից։

CNN հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածների մեջ երկու օտարերկրացի կա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։