Մեքսիկայում՝ Ակապուլկո հանգստավայրի զբոսաշրջային գոտում բարերից մեկի բարի այցելուների վրա անհայտ անձանց կողմից հարձակման ժամանակ 5 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել, հաղորդում է  EFE-ն:

Հարձակման մասնակիցները թաքնվել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ մարդու, ով կասկածվում է բարի վրա հարձակման մեջ:

Իշխանությունները սկսել են կատարվածի հանգամանքերը հետաքննել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեռեւս հաշվեհարդարի հնարավոր վարկածներ առաջ չեն քաշել:

Մեքսիկայում վերջին տարիներին բռնության աննախադեպ ալիք է: Անցյալ տարի երկրում սպանվել էր ավելի քքան 33.3 հազար մարդ, այս տարի իրավիճակը շարունակոևմ է վատթարանալ:

Պաշտոնական տվյալներով՝ հունվարից-մայիս հանցագործների զոհեր է դարձել 14.13 հազար մարդ՝ 5.2 տոկոսով ավելին, քան 2018-ի նույն ժամանակահատվածում:

Ապրիլի սկզբին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ընդունել է հանցավորության դեմ պայքարում առկա դժվարությունները: Նա նաեւ հայտնել է, որ իշխանությունները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել, քան առաջարկում էին, անվտանգության  ոլորտում   վիճակը բարելավելու համար: