2024-ին ԱՄՆ-ն մտադիր է տիեզերագնացներին Լուսին ուղարկել  եւ որոշ ժամանակով «նրանց  այնտեղ թողնել», CBS-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

«Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, դա կլինի ոչ թե պարզապես այց, մենք պատրաստվում ենք մնալ», — ասել է նա:

Նրա խոսքով՝ Վաշինգոտնը 100 տոկոսով  հավատարիմ է այդ նպատակին, իսկ ստացված փորձը հետագայում կօգնի մարդ ուղարկել Մարս:

Բացի այդ Փենսը հավելել է, որ Թրամփի վարչակազմը լիովին աջակցում է ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագրին:

«Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակ, երբ մենք թռչենք Մարդ, իսկ ամերիկացինմերը կթռչեն Մարս, մենք պետք է նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորում  մշակենք եւ նոր փորձ ձեռք բերենք, որը մենք կարող են ստանալ միայն Լուսնի վրա», — ասել է նա:

Փենսը նաեւ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա Կարմիր մոլորակ մարդ ուղարկել դեռ իր դարաշրջանում:

«Չեմ կարծում, որ կարող են ինչ-որ կասկածներ լինել այն հարցում, որ Մարսում կհայտնվենք մեր սերնդի ժամանակաշրջանում: Սակայն այդ գործում հիմնաքար կլինի դեպի Լուսին վերադարձը, նոր տեխնոլոգիաների  եւ նոր մեթոդների մշակումը մեկ այլ մոլորակում մարդու երկարատեւ գնտվելու համար», — ասել է նա:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները ավարտել է «Օրիոն»  բազմանգամյա օգտագործման  տիեզերանավի ուղղությամբ աշխատանքը եւ մտադիր է «Արտեմիսի» առաքելության շրջանակում այն ուղարկել Լուսնի շուրջ թռիչքի: