Տորոնտոյի իշխանությունները (Օնտարիո կանադական նահանգ) հանգստյան օրերին որոշում են ընդունել փակել Օնտարիո լճի լողափերի մի մասը ջրում E.coli էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկի տարածման պատճառով, որն առաջ է եկել շատ շոգ եղանակի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Global News-ին։

Առողջապահության քաղաքային ծառայության փորձագետները պարզաբանել են, որ լողալու ժամանակ աղիքային ցուպիկը կարող է ջրի հետ միասին հայտնվել մարդու օրգանիզմում, բացի այդ, այն կարող է առաջ բերել մաշկային հիվանդություններ։ Լողափերը կփակվեն առնվազն մինչեւ ջերմաստիճանի իջնելը, որտեղ Ազգային օդերեւութաբանական գրասենյակի տվյալներով՝ հանգստյան օրերին ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 34 աստիճան։ Միեւնույն ժամանակ, բարձր խոնավության պատճառով օդի ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 44 աստիճանի։

Անցած տարեվերջին Կանադայի մի շարք նահանգներում՝ Քվեբեկում, Նյու Բրանսուիքում եւ Օնտարիոյում, աղիքային վարակի բռնկում է եղել, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ։ Այն ժամանակ դրա հարուցիչներից մեկն էր E.coli աղիքային ցուպիկը, որը հայտնաբերվել էր հազարի թերթիկներում։

E. coli-ի առաջացրած հիվանդությունների ախտանշանները ներառում են ցավեր աղիներում, լուծ, որը որոշ դեպքերում կարող է ուղեկցվել արնահոսությամբ կամ վերածվել հեմոռագիկ խիթի։ Հնարավոր են նաեւ տենդ եւ փսխում։ Գաղտնի շրջանը տեւում է 3-8 օր՝ 3-4 օր միջին տեւողությամբ։ Պացիենտների մեծ մասն առողջանում է 10 օրվա ընթացքում։