Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դեւոն կոմսությունում ճայը չիխուախուայի է առեւանգել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Devon Live-ին:

Որորին, որն իր հետ տարել է Գիզմո մականունով շանը, տեսել է շան տիրոջ ընկերը:

«Իմ ընկերը տեսել է, թե ինչպես է որորը կտուցով տանում շանը: Ճայը Գիզմոյին հեռու է տարել, չգիտենք՝ ինչ-որ տեղ գցել է նրան, թե՝ ոչ»,- հայտնել է շան 24-ամյա տերը՝ Բեքքա Հիլլը, որը 3 չիխուախուա է պահում: 

Դարչնագույն-սպիտակ շանը դեռեւս չեն գտել: Անհանգստացած աղջիկը հուսով է, որ սոցցանցերի եւ մամուլի միջոցով կգտնի իր շանը: