ԵՄ-ը դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել, մնում է նույնը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց  Սվիտալսկին:

Նա նշեց, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել: