Հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով վիզաների ազատականացման մասին:

«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն գործադրել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները Շենգենյան գոտու երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ, եւ գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ»,- ասաց Սվիտալսկին: