ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, այսօր՝ հուլիսի 22-ին, մեկնարկել է «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ մարզային մարմինների  եւ այլ գերատեսչությունների աշխատակիցներ։

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից  25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։