Երեւան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։