Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը շուրջ 5-6 ամիս կտեւի; Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Վենետեիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որպես կանոն 5-6 ամսում է տրվում, իսկ ՄԻԵԴ–ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու առումով այդ գործն ընդունի վարույթ, թե՝ ոչ , իսկ դրանից հետո քննությունը  5 ամիս է տեւում, իսկ  նման իրավիճակում առավել քան տրամաբանական է, որ երկրորդ նախագահը չի կարող լինել կալանավորման ռեժիմում»,–ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ քննարկի խափանման միջոցի հարցը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի ձգձգումն արդյոք օրենդրական բացի արդյունք է, Վարդեւանյանը պատասխանեց.

«Ոչ, քրեական դատավարության օերնսգիրքը  հստակ սահմանում է , որ ամեն ատյան որոշում կայացնելու հետո գործըը պետք է անհապաղ ուղարկի առաջին ատյանի դատարանին, որն էլ պետք է անհապաղ նիստ գումարի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։