Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանի Զինված ուժերը անցել են հարձակման եւ չեզոք գոտում գտնվող դիրքեր գրավել:

Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Սա նրա խոսքով հանգեցրել է նրան, որ որոշ բնակավայրեր եւ հաղորդակցությհուններ հայտնվել են հակառակորդի հրթիռակոծման գոտում:

«Իրավիճակի սրման դեպքում դա կարող է դժվարացնել հայկական կողմից լրացուցիչ ուժերի, ռազմամթերքի եւ սննդամթերքի տեղափոխումն առաջնագիծ եւ բնակավայրեր, որտեղ կա ջրի եւ սննդի կարիք ունեցող խաղաղ բնակչություն», - ընդգծեց ռազմական փորձագետը:

Համբարձումյանը նշեց, որ ադրբեջանական դիրքերից  Նախիջեւանի հետ սահմանին գտնվող  հայկական Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցը իրականացվել է 7,62մմ տրամաչափի 6В1 Դրագունով հրացանից, ինչն ըստ փորձագետի, իրականացվել է ստանդարտ փամփուշտի կիրառմամբ, սակայն եթե հակառակորդը որոշեր զրահահար փամփուշտներ օգտագործել, ապա դա կարող էր ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել հրդեհների եւ խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի տեսքով:

Ընդ որում Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ միջեւ վերջին զորավարժություններն, ըստ Համբարձումյանի, նույնպես լրացուցիչ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում:

«Բացի այդ Նախիջեւանում ադրբեջանական կողմը սկսել է լրջորեն ամրապնդել իր դիրքերը: Նա ամրապնդում է հները եւ կառուցում է նոր ինժեներական երկարաժամկետ կրակակետեր, դիրքեր եւ շինություններ: Դա հանգեցրել է առաջնագծում ժամանակավոր անդորրին», - ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ դա ավելի շատ հիշեցնում է դանդաղ գործարկման ռումբ, քանի որ  ադրբեջանցիները դիրքեր էին ստեղծում նրա համար, որպեսզի ավելի հարմարավետ դարձնեն իրենց դիրքերում զինծառայողների գտնվելը:

Վան Համբարձումյանը նկատեց, որ ադրբեջանցիները փաստացի «սեփականշնորհել են» այդ դիրքերը, քանի որ, ձմռան մոտենալուն պես, նրանք ստիպված էին դրանք թողնել բարդ եղանակային պայմանների եւ սառնամանիքների պատճառով:

«Ադրբեջանը դեռ պատրաստվում է պատերազմին եւ կատարվածը վկայում է  այդ մասին», - ասաց փորձագետը: