Հուլիսի 20-ին, ժամը 01.25-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բակում կայանված «Միցուբիշի» մեքենայի դռան ապակին կոտրել եւ սրահից գողացել են ձայնարկիչ ու հիշողության կրիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օերատիվ խումբը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: