Հուլիսի 21-ին, ժամը 16.20-ին, Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել Դավիթ Բեկի փողոցի մի տուն, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել. բռնվել է բաժնի ծառայողների կողմից:

Նյութերի հետ միասին տղամարդը ներկայացվել է Էրեբունու եւ Նուբարաշենի քննչական բաժին ու ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: