Հուլիսի 16-ի առավոտյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած տղամարդը հայտնեց, որ գողացել են իր «Օպելի» գազաբալոնը։ Նույաբովանդակ երկու ահազանգ հնչեց նաեւ հուլիսի 17-ին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հանցագործությունները բացահայտելու նպատակով Քանաքե-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Շուտով հայտնի դարձավ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երեւանում ապրող 31-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Կասկածյալի հայտնելով՝ բացի հիշյալ դեպքերից գողություններ է կատարել նաեւ Երեւանի այլ վարչական շրջաններում։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։