Կողոպտիչներն իտալացի արքայազն Էմանուիլ-Ֆիլիբերտ Սավոյացու Փարիզի բնակարանից գողացել են մեծ քանակությամբ ոսկերչական իրեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Le Parisien-ին։

Պարբերականի տվյալներով՝ բնակարանի կողոպուտի պահին, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին. արքայազնը եւ նրա տիկինը՝ ֆրանսիացի դերասանուհի Քլոթիլդա Կուրոն, այնտեղ չեն եղել։ Գողերը, դատելով ըստ ամենայնի, լավ տեղեկացված են եղել զույգի թանկարժեք իրերի մասին։ Ինչպես թերթին տեղեկացրել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը, «նրանք վերցրել են ամենաթանկարժեք զարդեղենը»։ Մոտավոր արժեքը 500 հազար եվրո է։

Հետաքննությունը վարում  Փարիզի ավազակության դեմ պայքարի բրիգադը։

Էմանուիլ-Ֆիլիբերտ Սավոյացին տոհմի ներկայիս ավագի՝ Վիկտոր Էմանուիլ Սավոյացու միակ ժառանգն է։