Հուլիսի 21-ին ժամը 14:05-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 11:30-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Գ-ն քացախաթթվի էկզոգեն թունավորումով:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ Ռ. Գ-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում, իրենց տան հյուրասենյակում գտնվելով խիստ հուզմունքի մեջ` ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթու: