Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ հուլիսի 21-ին ժամը 23:20-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի 36-ամյա Դ.Ա-ն վարելով «ՈՒԱԶ Խանտեր» մակնիշի ավտոմեքենան, Վանք գյուղի Ծովեն-Քար կոչվող տեղամասից Վանք տանող ճանապարահատվածի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից դեպի աջ եւ գլորվել:

Վթարի հետեւանքով Դ. Ա-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաեւ անզգուշության հետեւանքով առաջացող պատահարները։