Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Թոբիաս Էլլվուդը հայտարարել է, որ բրիտանական ռազմածովային ուժերը չափազանց փոքր են ողջ աշխարհում պետության շահերի ահահովման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Times-ին:

«Սպառնալիքները, որոնց հետ մենք բախվում ենք, փոխվում են, աշխարհն ավելի բարդ է դառնում: Եթե մենք ցանկանում ենք շարունակել միջազգային հարթակում կարեւոր դեր խաղալ, ապա պետք է մեծացնենք մեր զինված ուժերի ֆինանսավորումը: Մեր ռազմածովային ուժերը չափազանց փոքր են ողջ աշխարհում պետության շահերի ահահովման համար»,- հայտարարել է Էլլվուդը:

Նա նշել է, որ բյուջեի մեծացման հարցով կզբաղվի նոր վարչապետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի ձերբակալման մասին: Այդ դեպքը պատասխան էր հուլիսի 4-ին Ջիբրալթարում իրանական լցանավի ձերբակալմանը: