Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում: