ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ վարչապետը մեկնել էր արձակուրդ իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: