ՌԴ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում տղամարդը 10-ամյա որդուն պատժելու համար ամիսներով շղթայակապ պահել է ցախատանը, հաղորդում է «Յուգոպոլիս»-ը: 

Պարբերականի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին տեղի բնակիչները երեխային տեսել են մթերային խանութում պարանոցի վրա կապված շղթայով: Նրանք ոստիկանություն են դիմել: Երեխային օգնել են ազատվել կապանքներից, ապա հոսպիտալացրել են:       

Տեղի բնակիչները պատմել են, որ տղամարդը ծաղրել է երեխային, պատժել նրան նրա արարքների համար:

Նշվում է, որ երեխային հաջողվել է փախչել՝ կոտրելով տախտակը, որին հայրը կապել էր շղթան: Հաղորդվում է նաեւ, որ երեխային հաջողվել է փախչել, երբ նրա հայրը կնոջը տարել է ծննդատուն: Նա ամուսնացել է երկրորդ անգամ, իսկ առաջին կնոջը դատարանով զրկել է մայրական իրավունից:

ՔԿ-ում հայտնել են, որ նախաքննություն է ընթանում: