Ստեփանակերտում հուլիսի 19-ին ժամը 10:20-ի սահմաններում Բաղրամյան փողոցի 10/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 68-ամյա Վ. Ս-ն, վարելով «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Ե-ին։

Վրաերթի արդյունքում Ռ. Ե –ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաեւ անզգուշության հետեւանքով առաջացող պատահարները։