Հուլիսի 16-ին ժամը 18:50-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:35-ին ձախ ծնկահոդի թերմիկ այրվածքով շտապ օգնության մեքենայով «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակիչ 69-ամյա Վ. Ի-ն:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Վ. Ի-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Խնձրիստան գյուղի վարչական տարածքի «Կամուրջ» կոչվող տեղամասում աշխատանքի ժամանակ էլեկտրասյան վրա լարը փոխելիս էլեկտրահարվելու հետեւանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: