Հուլիսի 17-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից նյութեր է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 18:40-ին գլխի մալածածկ շրջանի կտրած վերքով «Արեւիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 16-ամյա Ա. Օ-ն:

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Ա. Օ-ն նշված վնասվածքը ստացել է հուլիսի 14-ին ժամը 16:00-ի սահմաններում Այգեստան գյուղի վարչական տարածքում գտնվող հանգստի գոտու լոզավազանում լողալիս Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Հ-ի կողմից անզգուշությամբ ոտքով գլխին հարվածելու հետեւանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: