Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ձկների տեսակները, որոնք կարող են կյանքի ընթացքում փոխել իրենց սեռը, հաղորդում է Planet-today-ը:

Սեռը հաստատվում է ներարգանդային զարգացման ժամանակ եւ չի փոխվում կյանքի ընթացքում. այդպես են մտածում մարդիկ, սակայն որոշ էակներ կարող են հակառակը «պնդել»:

ց«Մենք ուսումնասիրել ենք Thalassoma bifasciatum տեսակը, որը բնակվում է Կարիբյան ծովում: Այդ տեսակի էգերը կարող են որձերի վերածվել ընդամենը 9 օրում, որպեսզի պաշտապանեն հարեմն ուժեղ սեռի բացակայության ժամանակ»,- պատմում է գիտնականներից մեկը:

Ընդ որում, ձկան պահվածքը փոխվում է ավելի արագ, քան ավարտվում է կենսաբանական փոփոխությունը:

Գիտնականները պարզել են, որ այդ գործընթացի համար պատասխանատու է ձկան սեռական համակարգի գենետիկ վերափոխումը:

«Նախ ձկների մոտ անջատվում են ձվարանները կարգավորող գեները, ապա միանում ԴՆԹ հաջորդականությունը, որն էլ արական սեռական օրգաններ է ձեւավորում»,- նշում են գիտնականները: