Նոր Զելանդիայի ափերի մոտ հազվադեպ հանդիպող սպիտակ դելֆին են նկատել, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով NDTV-ին: 

Շառլոտա թագուհու կղզում տուրիստական զբոսանքի ժամանակ ճանապարհորդները մի խումբ դելֆինների են նկարահանել, որոնց մեջ առանձնացել է սպիտակ դելֆինը:

Նավի կապիտանը պատմել է, որ այդ դելֆինին տեսել է մի քանի շաբաթ առաջ, նրան տվել են Ուրվական անունը:

Կենսաբանները նշում են, որ տեսանյութում կարճագլուխ դելֆիններ են, իսկ սպիտակ դելֆինները շատ հազվադեպ են հանդիպում: