Ուկրաինայում անցկացվել է ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունների քվեարկությունը, «Դարտ Վեյդերի դաշինքից» առաջադրված թեկնածու Դարտ Վեյդերը չի անցել 135-րդ շրջանում,  որտեղ հաղթել է «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչը, հաղորդում է «Սեգոդնյա» պորտալը:

Ավելի վաղ ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել էր  պատգամավորի թեկնածու Դարտ Վեյդերի նկարը: Նա սովորաբար հանրության մեջ չի հայտնվում առանց «Աստղային պատերազմներ» ֆիլմից մուգ լորդի կոստյումի եւ դիմակի:

Հուլիսի 21-ին  Ուկրաինայում անցկացվել է ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունների քվեարկությունը:  ԿԸՀ-ն հաշվարկում է այս կամ այն քաղաքական ուժի օգտին ընտրողերի ձայները:

Էքզիթ փոլերի տվյալներով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 44.2 տոկոսը, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» կուսակցության օգտին՝11.4 տոկոսը,  «Եվրոպական համերաշխություն» կուսակցության՝ 8,8 տոկոսը,  «Բատկիվշչինա»-ի՝ 7,4 տոկոսը, «Գոլոս» կուսակցության համար՝  ընտրողների 6.5 տոկոսը: Մյուս կուսակցությունները ստացել են  5 տոկոս անցումային շեմից քիչ ձայներ: