Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների եւ քննչական բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրպրիտ Սինգհը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: