Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 11-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 24, խարդախության 12, ծեծի 9, բնակարանային գողության 5, խուլիգանության 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, անձի առեւանգման, շորթման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, դատական վճիռը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, ապօրինի ծառահատման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 6,անձնական ունեցվածքի գողության 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: