Հուլիսի 8-ին, ժամը 22.05-ին, 30-ամյա մի քաղաքացուհուց ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.35-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով, իր բնակարանից գողացել են ոսկյա զարդ և «Քենոն» տեսակի ֆոտոապարատ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ, հուլիսի 20-ին, ժամը 11.20-ին, Կասյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 36-ամյա տղամարդ,իսկ ժամը 11.30-ին, Շիրակի փողոցից՝ 30-ամյա տղամարդ:

Նրանք ձերբակալվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: