Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն օրենսդիրներին կոչ է արել թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում վերականգնել մահապատիժը, որը, մի քանի հազար մարդու մահվան կապակցությամբ, արդեն դատապարտել է համաշխարհային հանրությունը, հաղորդում է AFP-ն:

«Ես Կոնգրեսին խնդրում եմ վերականգնել թմրանյութերի եւ թալանի հետ կապված սարսափելի հանցագործությունների համար մահապատիժը», - ասել է նա՝ վկայակոչելով նաեւ երկրոմ խորը արմատացած կոռուպցիային:

Թեեւ թմրանյութերին դեմ պայքարի նրա արշավը հետաքննության   առարկա է ՄԱԿ-ի Իրավապաշտպան մարմնի  եւ Միջազգային քրեական դատարանի դատախազների կողմից նախաքննության համար, Դուտերտեն բավականին արհամարհանքով է արտահայտվել այդ հարցով:

«Դուտերտե՝ արտադատական սպանություններ, զեկույց ՄՔԴ-ում», -ասել է նա:

«Եթե կարող եք ինձ լավ, հարմարավետ խցիկ տրամադրել, որը ջեռուցվում է ձմռանտը...անսահմանափակ ամուսնական տեսակցություններ, մենք կարող ենք հասկանալ միմյանց»:

«Հարցման վերջին  արդյունքները ցույց են տալիս, որ իմ  հավանության վարկանիշը կազմում է 3 տոկոս», -ասել է նա:  

Դա «ոգեւորում է ինձ  շարունակել այն, ինչ մենք սկսել ենք»: