Հուլիսի 20-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Մարտունու բաժին Մարտունի քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.20-ի սահմաններում, 34-ամյա հարևանը, օգտվելով պատշգամբի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել բնակարան և երբ նկատել է իրեն, դիմել է փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղամարդը, գողություն կատարելու նպատակով, մտել է նշված բնակարան և նախասրահից գողացել մեկ «Սամսունգ Ջի-2» տեսակի բջջային հեռախոս:

ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:

Տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: