Մոսկվայի շրջանի Սեվերնի բնակավայրում անտառում 1987թ. ծնված կնոջ գլխատված մարմին են հայտնաբերել, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

ՌԴ ՔԿ-ի հաղորդմամբ՝ կնոջ մարմինը «նեխածության արտահայտված փոփոխություններով» հայտնաբերել են Նովոդաչնայա փողոցում բնակելի շենքի մոտակայքում:

Դեպքի փաստով նախաքննություն է ընթանում: Մահվան հստակ պատճառի հաստատման համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Նախնական տեղեկություններով՝ կինը գլխատվել է, նրա ինքնությունը պարզվել է: