Իսլանդիան զբոսաշրջիկների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրն է, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով Eurostat-ին:

2018թ. կղզում սպառողական գները միջինում 56%-ով բարձր են եղել՝ ի տարբերություն եվրոպական մյուս պետությունների: Իսլանդիան առաջ է անցել Շվեյցարիայից, Նորվեգիայից եւ Դանիայից:

Ամենաթանկ երկրների տասնյակում են նաեւ Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները:   

Daily Mail-ի տվյալներով՝ իռլանդական սրճարանում սովորական պիցցայի համար զբոսաշրջիկը պետք է 2,4 հազար կրոն (17 եվրո) վճարի, մեկ բաժակ գինու համար՝ առնվազն 10 եվրո, իսկ մեկ բաժակ գարեջրի համար՝ 7 եվրո: Երկու անձի համար ընթրիքը միջինում կազմում է 85 եվրո:

Իսլանդիայում բարձր գները պայմանավորված են կղզու՝ արտահանման կախումով եւ ալկոհոլի բարձր հարկերով: Զգալի դեր են խաղում նաեւ իռլանդական արժույթի փոխարժեք տատանումները: Իռլանդացու միջին ամսական աշխատավարձը կազմում է 4450 եվրո, որի շնորհիվ խանութներում գներն այդքան բարձր չեն թվում, ինչպես դա տեսնում է օտարերկրացին: