ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից:

«Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին  կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը»,- ասված է հաղորդագրությունում: