ԱՄՆ-ը չինական ընկերության եւ դրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների խախտման համար, հաղորդում է AP-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Zhuhai Zhenrong  Limited ընկերության եւ դրա գործադիր տնօրենի դեմ՝ Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցների խախտման համար:

ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի վրա ճնշումների հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն են կազմում: Նավթի արտահանումն Իրանի արտասահմանյան եկամուտի խոշորագույն աղբյուրն է: