ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մեկ շաբաթում հաղթել Աֆղանստանի պատերազմը, սակայն չի ցանկանում միլիոնավոր մարդկանց սպանել եւ Աֆղանստանը «ջնջել երկրի երեսից»: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է AP-ը:

Թրամփը փորձում է Պակիստանին համոզել օգնել թալիբների հետ գործարքի հարցում եւ վերջ դնել երկարատեւ պատերազմին:

«Ես կարող եմ այդ պատերազմը հաղթել մեկ շաբաթում, սակայն չեմ ցանկանում միլիոնավոր մարդկանց սպանել»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Պակիստանը կարող է թալիբների վրա իր ազդեցությունն օգտագործել, որպեսզի ԱՄՆ-ին օգնի «դուրս գալ» Աֆղանստանից:

Հանը նշել է, որ երբեք չի հավատացել հակամարտության ռազմական լուծմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու թալիբներն առավել քան երբեւէ մոտ են խաղաղ համաձայնագրի կնքմանը: