Երեւանում ոստիկանները հափշտակությունից րոպեներ անց բռնել են գրպանահատի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հուլիսի 16-ին ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով Աբովյան փողոցից բերման ենթարկեցին երեւանցի 25-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա ժամը 19:20-ին երթուղային ավտոբուսներից մեկում ուղեւորուհու պայուսակից գաղտնի հափշտակել է 13 հազար դրամ: Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է: Ոստիկանություն է հրավիրվել տուժողը, ով հրաժարվել է հաղորդում տալ: Դեպքով նյութեր են նախապատրաստվել, քննությունը շարունակվում է: