Հուլիսի 22-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարին 8-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի (վարորդ՝ Մ.Փ., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Ա.Փ. (ծնված 2016թ.), Հ.Հ. (ծնված 1993թ.) և Մ.Ե. (ծնված 1967թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա.Փ.-ը, Հ,Հ.-ը և Մ.Փ.-ը. հետազոտությունից հետո դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը, իսկ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված: